07.06.2019|
01:14
Մայիսի 30-31-ին Բեյրութի Հայկազյան համալսարանում, Հայկական սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի նախաձեռնությամբ և «Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության» հայկական համայնքների բաժնի աջակցությամբ, կայացավ երկօրյա գիտաժողով «Հունաստանի և Կիպրոսի հայերը» թեմայով, որին մասնակցում էին հայ և օտարազգի 29 մասնագետ Հայաստանից, Լիբանանից, Հունաստանից, Կիպրոսից, Սիրիայից, Միացյալ Թագավորությունից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից: